Ադրբեջանի զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ. ՊԲ
18/10/2020 08:40

Ադրբեջանի զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման. երկուստեք կան զոհեր ու վիրավորներ. ՊԲ

Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Այդ մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։
 
Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ոււղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: