ՌԴ ԱԳՆ-ն մշակում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու մեխանիզմ
19/10/2020 16:07

ՌԴ ԱԳՆ-ն մշակում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու մեխանիզմ

Լեռնային Ղարաբաղում զինադադարի պայմանավորվածությունը երկու կողմերն էլ խախտում են:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու մեխանիզմի մշակման մասին:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմների շուրջ աշխատանքների արդյունքներ:

Լավրովը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում։

ՌԴ ԱԳՆ-ն մշակում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու մեխանիզմ