Սասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել է
19/10/2020 12:08

Սասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել է

«Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել է։

ԵԿՄ-ից Aysor.am-ին հայտնեցին, որ Սասուն Միքայելյանը վիրավորում է ստացել ոտքերի ու մեջքի հատվածում։

«Բեկորային վնասվածքներ են, բժիշկները վիճակը գնահատում են կայուն», - հայտնեցին ԵԿՄ-ից։

Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ի հետ օրեր առաջ մեկնել էր առաջնագիծ: