Կառավարությունից չեն պատասխանում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին
20/10/2020 12:49

Կառավարությունից չեն պատասխանում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին

Կառավարությունից չեն պատասխանում՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին։

«Ես նման տեղեկություն չունեմ», - Aysor.am-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նշենք՝ 168.am-ը գրել էր, որ Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Կառավարությունից չեն պատասխանում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին