Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ
21/10/2020 15:17

Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի առանձին հանդիպումներ է անցկացրել  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, քննարկել է հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման  համար պայմանների ստեղծման հետ կապված հրատապ հարցեր», - հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ 

Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ