Ռոբերտ Քոչարյանը չի մեկնում Մոսկվա. նա Երևանում է
22/10/2020 12:47

Ռոբերտ Քոչարյանը չի մեկնում Մոսկվա. նա Երևանում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Մոսկվա, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Նախագահը Երևանում է, չգիտեմ՝ ինչու են որոշել իրեն Մոսկվա ուղարկել», - ասաց նա։

Մամուլում լուրեր էին տարածվել, թե Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա։

Հիշեցնենք՝ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` երեկ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը։

Քոչարյանը նաև առանձին հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ։

Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։