ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական «Ղարաբաղին» ռազմական ողջույնի համար
23/10/2020 10:45

ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական «Ղարաբաղին» ռազմական ողջույնի համար

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատժել է ադրբեջանական «Ղարաբաղին»՝ լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպական լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղում ռազմական ողջույն ցուցադրելու համար: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Ակումբի 13 խաղացող և 14 ներկայացուցիչ կարգապահական տույժ են ստացել նկատողության տեսքով:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են սեպտեմբերի 27-ից:

ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական «Ղարաբաղին» ռազմական ողջույնի համար