.jpg)
23/10/2020 09:46
Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: