Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին
23/10/2020 20:08

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Փաշինյանը տեսակցել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սասուն Միքայելյանը ռազմաճակատում վիրավորվել էր։

ԵԿՄ-ից Aysor.am-ին հայտնել էին, որ Միքայելյանը վիրավորում է ստացել ոտքերի ու մեջքի հատվածում։

Նա ստացել է բեկորային վնասվածքներ, երկու անգամ վիրահատվել է, բժիշկները վիճակը գնահատում են կայուն:

Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին