Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավորված հերոսներին (Տեսանյութ, լուսանկարներ)
23/10/2020 19:57

Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավորված հերոսներին (Տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:

Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

 

Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավորված հերոսներին (Տեսանյութ, լուսանկարներ)