Տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել վարձկան-ահաբեկիչների դիվերսիոն խմբերը
23/10/2020 09:25

Տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել վարձկան-ահաբեկիչների դիվերսիոն խմբերը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները, հայտնում են ՊԲ-ից:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը: