Ադրբեջանը նորից հրթիռակոծել է Ստեփանակերտը. այրվել է ավտոմեքենա, ավերվել են շինություններ, վնասվել է գազատար
23/10/2020 22:15

Ադրբեջանը նորից հրթիռակոծել է Ստեփանակերտը. այրվել է ավտոմեքենա, ավերվել են շինություններ, վնասվել է գազատար

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ՝ չկան:

Ադրբեջանը նորից հրթիռակոծել է Ստեփանակերտը. այրվել է ավտոմեքենա, ավերվել են շինություններ, վնասվել է գազատար