Ադրբեջանցիների՝ հայկական զինվորական համազգեստով գրոհներ եղել են. ՊՆ ներկայացուցիչը հաստատեց
24/10/2020 22:24

Ադրբեջանցիների՝ հայկական զինվորական համազգեստով գրոհներ եղել են. ՊՆ ներկայացուցիչը հաստատեց

Ադրբեջանցիների՝ հայկական զինվորական համազգեստով գրոհներ եղել են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա չհայտնեց հավելյալ տեղեկություններով՝ նշելով, որ խոսքը շատ դեպքերում ռազմական գաղտնիքի մասին է:

Անդրադառնալով գերիների և վիրավորների վերաբերյալ հարցին՝ բանախոսը դժվարացավ թվեր նշել՝ ավելացնելով, որ պետք է հետևել պաշտոնական հայտարարություններին: