Ադրբեջանը ռազմագերների հանդեպ կիրառում է ճնշման միջոցներ՝ ֆիզիկական և հոգեբանական. Արցախի ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը
24/10/2020 11:37

Ադրբեջանը ռազմագերների հանդեպ կիրառում է ճնշման միջոցներ՝ ֆիզիկական և հոգեբանական. Արցախի ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարբեր լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է հայկական կողմի դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման, նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրասիրության առարկա դարձնելու դեպքեր: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նշեց, որ լուսանկարներում ու տեսանյութերում հիմնականում կեղծ տվյալներ չեն, դրանք համապատասխանում են իրականությանը:

«Տեսանյութերից ակնհայտ է, որ ռազմագերների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ ֆիզիկական և հոգեբանական, որպեսզի նրանց ադրբեջանական քարոզաչական թեզերը ներկայցնելու համատեքստում օգտագործեն», - նշեց Բեգլարյանը՝ կարևոր համարելով, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի վերոնշյալ դեքերին:

Ադրբեջանը ռազմագերների հանդեպ կիրառում է ճնշման միջոցներ՝ ֆիզիկական և հոգեբանական. Արցախի ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը