Արցախի հյուսիսային հատվածում կեսօրից սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն. Արծրուն Հովհաննիսյան
24/10/2020 22:10

Արցախի հյուսիսային հատվածում կեսօրից սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից շարունակվել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ մինչև կեսօր թեժ մարտեր չեն եղել, սակայն կեսօրվանից սկսել է հուժկու հրետանային փոխհրաձգություն, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մարտունուց դեպի հարավ և Հադրութից հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի մոտ, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ: Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է օջախային հարձակողական գործողություններ իրականացնել: Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ, խոցվել է զրահատեխնիկա», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ռազմաճակատի տարբեր հատվածներում լարվածությունը համեմատաբար մեծ չի եղել:

Արցախի հյուսիսային հատվածում կեսօրից սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն. Արծրուն Հովհաննիսյան