Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քարտեզագրության հետ կապված խնդիրներ ունի. Բաքուն հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ
24/10/2020 14:52

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քարտեզագրության հետ կապված խնդիրներ ունի. Բաքուն հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հերթական ապատեղեկատվությունը տարածելիս առանձնացել է իր անհեթեթեթ և աբսուրդային մոտեցումներով, Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նախ՝ Հայաստանի տարածքից երբևէ կրակ չի արձակվել և այժմ էլ չի արձակվում: Երկրորդ՝ մենք կասկածում ենք, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը խնդիրներ ունի քարտեզագրական տվյալների հետ: Աբսուրդային է հայտարարությունը, որ Հայաստանը հրթիռակոծում է Արցախի Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքները», - ասել է Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե Հայաստանը Գորիսում և Կապանում իր մարտական դիրքերից հրթիռահրետանային կրակ է վարում Կուբաթլուի և Լաչինի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քարտեզագրության հետ կապված խնդիրներ ունի. Բաքուն հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ