Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները
24/10/2020 09:37

Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները, հայտնում են ՊԲ-ից:

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները