Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների համար ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը ուղղակի է. Փաշինյան
25/10/2020 23:08

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների համար ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը ուղղակի է. Փաշինյան

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա, հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով, Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային ռումբեր, որոնք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են:

«Եվ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝ 1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի, 2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը», - ասել է Փաշինյանը։

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի գործողությունների համար ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը ուղղակի է. Փաշինյան