Սիրիացիները ակցիա են անցկացրել Հալեպում՝ հաջակցություն Հայաստանի
26/10/2020 13:35

Սիրիացիները ակցիա են անցկացրել Հալեպում՝ հաջակցություն Հայաստանի

Հալեպ քաղաքի բնակիչները դուրս են եկել Ալ-Ազիզիայի կենտրոնական հրապարակ՝ հաջակցություն Հայաստանի: Ակցիային մասնակցում է մի քանի հարյուր մարդ:

Սիրիացիները կարգախոսներ են վանկարկել՝ ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությանն Ադրբեջանի հետ զինված հակամարտության ֆոնին: Բացի այդ, շատերը վանկարկում են հակաթուրքական կարգախոսներ՝ դատապարտելով Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայում և Կովկասում: Ցուցարարներն իրենց հետ բերել էին Թուրքիայի ղեկավարության գործողությունները դատապարտող պաստառներ:

Ցուցարարների շարքում եղել են ոչ միայն սիրիացիներ, այլ նաև պաղեստինցիներ, տեղի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և կրոնական առաջնորդների մի քանի ներկայացուցիչներ: