Ալիևը նշել է թուրքական կործանիչների օգտագործման պայմանը
26/10/2020 13:12

Ալիևը նշել է թուրքական կործանիչների օգտագործման պայմանը

Թուրքական F-16 կործանիչները կօգտագործվեն Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է РИА Новости-ն:

«Այլ պետությունների ագրեսիվ գործողությունները ենթադրում են F-16 ինքնաթիռների օգտագործում», - հայտարարել է Ալիևը:
Նա ավելի վաղ հաստատել էր, որ թուրքական ինքնաթիռներն իսկապես տեղակայված են Ադրբեջանի օդանավակայաններում, սակայն նշել էր, որ կործանիչները մնացել են բազայում՝ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններից հետո և ակտիվորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին:
 
Ավելի վաղ Ալիևը նշել էր, որ Բաքուն պատրաստ է մինչև վերջ գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում: Միաժամանակ նա ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է «սառեցվի»: Եթե բանակցությունները «իմաստ ունենան», Ալիևը նաև չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը:
Ալիևը նշել է թուրքական կործանիչների օգտագործման պայմանը