Այս պահին թշնամական ուժերը Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, նաև՝ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը
26/10/2020 18:38

Այս պահին թշնամական ուժերը Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, նաև՝ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը,  Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են», - հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Այս պահին թշնամական ուժերը Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, նաև՝ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը