Հրադադարի ռեժիմը խախտվել է նաև խաղաղ բնակավայրերում. Մարտունիում կիրառվել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ
26/10/2020 11:18

Հրադադարի ռեժիմը խախտվել է նաև խաղաղ բնակավայրերում. Մարտունիում կիրառվել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված  կրակի դադարի մասին պայմանավորվածությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։