Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան
26/10/2020 22:11

Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ երեկոյան՝ ուշ ժամի, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան, Աբեջանի ԶՈւ-ն, որին միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները», - նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են:

ՊՆ ներկայացուցչն ասաց նաև, որ մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են: 

«Այո, որոշ հատվածներում հակառակորդը ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին», - ասաց Արծրուն Հովհաննիսյանն՝ ավելացնելով.

«Հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է: Դա ճակատագրական չէ: Մարտերը դաժան են, վիճակը ծանր է, բայց անելանելի չէ: Այսօր հայ գեներալն ավտոմատը ձեռքին կռվում է, կանգնած է զինվորի կողքին, վստահ եմ, որ մենք հաղթելու ենք»:

Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան