.jpg)
26/10/2020 16:58
ԱԱԾ սահմանապահ զորքը նոր հրամանատար ունի
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:
Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ավելի վաղ, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն ազատվել էր պաշտոնից։