.jpg)
27/10/2020 18:28
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է. ՊՆ խոսնակ
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը.
«Ո՛չ ՀՀ ԶՈւ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ», - գրել է Ստեփանյանը։