Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծության մասին (Տեսանյութ)
28/10/2020 19:27

Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծության մասին (Տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատանը և բնակելի  թաղամասերի ուղղությամբ հրթիռային հարվածներին:

ԱՀ նախագահը, մասնավորապես, գրել է.

«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում՝ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին  նոր հարվածների և նոր ավերածությունների մասին: Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին»:

Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծության մասին (Տեսանյութ)