«Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները. կան տուժածներ
29/10/2020 11:17

«Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները. կան տուժածներ

Ներկա պահին թշնամական ուժերը համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ,  Շուշի և Մարտակերտ քաղաքները, հաղորդում են Պաշտպանության բանակից։

Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը:

«Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները. կան տուժածներ