Ադրբեջանը ևս մեկ հարված է հասցրել Ստեփանակերտին, կան վիրավորներ (Լուսանկարներ)
29/10/2020 09:17

Ադրբեջանը ևս մեկ հարված է հասցրել Ստեփանակերտին, կան վիրավորներ (Լուսանկարներ)

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ»  տիպի ռեակտիվ համակարգ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների կոմիտեն։

Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել  բուժհաստատություն: