29/10/2020 16:26
Ֆրանսիայում մեկ օրում երկրորդ հարձակումն է տեղի ունեցել (Տեսանյութ)
Ավինյոնում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկանության աշխատակցին, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Նախնական տվյալներով՝ նա գնդակահարվել է: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Նիսում անհայտ անձը դանակով հարձակվել էր մարդկանց վրա Նոտր Դամ եկեղեցում: Այնտեղ գրանցվել էր երեք զոհ և վիրավորներ:
Զոհերից մեկը գլխատվել էր: Քաղաքապետը միջադեպն անվանել էր ահաբեկչություն:
Attentat nice pic.twitter.com/14qX79wyuw
— Nice-Matin photo (@nicematinphoto) October 29, 2020