29/10/2020 15:54
Ղարաբաղում սպանված թուրք վարձկանների դիերը տեղափոխվել են Սիրիա
Լեռնային Ղարաբաղում սպանված թուրք վարձկանների ավելի քան 20 դիեր Ադրբեջանից տեղափոխվել են Սիրիա, հաղորդում է քրդական «North Press» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ գրոհայինների դիերը, որոնք կռվել են Ադրբեջանի կողմից, տեղափոխվել են սիրիական շրջաններ, որոնք վերահսկվում են թուրքամետ ապօրինի զինված խմբավորումների կողմից: Աղբյուրները նշում են, որ մահացածներին ինքնաթիռով տեղափոխել են Թուրքիայի տարածքով:
««Սուլեյման Շահ» և «Ալ-Ամչատ» խմբավորումները պատրաստել են տարբեր խմբերի ավելի քան 150 զինյալների ցուցակ, որոնք հունվարի 21-ին կուղարկվեն Ադրբեջան», - ավելացնում են աղբյուրները:
Միևնույն ժամանակ, քրդերը պնդում են, որ Թուրքիան շարունակում է զինյալներ հավաքագրել՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Թուրք ներկայացուցիչները վարձկաններին վճարում են Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու համար:
Աղբյուրներն ավելացնում են, որ մահացածները հուղարկավորության համար տեղափոխվել են սիրիական Աֆրին: