Ռուսաստանը չի ժխտում Ղարաբաղից սիրիացի վարձկանների «ներթափանցման» սպառնալիքը
30/10/2020 13:28

Ռուսաստանը չի ժխտում Ղարաբաղից սիրիացի վարձկանների «ներթափանցման» սպառնալիքը

ՌԴ ԱԳՆ-ն չի ժխտում Լեռնային Ղարաբաղում կռվող Սիրիայից և Լիբիայից վարձկաններիч Ռուսաստան «ներթափանցելու» վտանգը:

«Նման վտանգը, իհարկե, անհնար է հերքել», - РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չկան: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ հնարավոր ռիսկերը, ակտիվորեն աշխատելու համար», - ասել է նա:

«Ռուսաստանի իրավապահ մարմիններն ուշադիր հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «մատը պահում են զարկերակի վրա», - եզրափակել է Սիրոմոլոտովը:

Ռուսաստանը չի ժխտում Ղարաբաղից սիրիացի վարձկանների «ներթափանցման» սպառնալիքը