Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել. Արցախի ՄԻՊ-ը՝ սպանված հայ զինծառայողների տեսանյութի մասին
31/10/2020 12:11

Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել. Արցախի ՄԻՊ-ը՝ սպանված հայ զինծառայողների տեսանյութի մասին

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել է նոր տեսանյութ: Այդ տեանյութում երևում է սպանված 19 հայ զինծառայողի մարմին:

Արտակ Բեգլարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանվածներից մի քանիսը շղթայված ձեռքերով է և մերկ:

«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունը և միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին», - գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Նա գրառմանը կից համապատասխան լուսանկարներ է հրապարակել:

Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել. Արցախի ՄԻՊ-ը՝ սպանված հայ զինծառայողների տեսանյութի մասին