.jpg)
01/11/2020 22:17
Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում. խոստանում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը
Փաստացի, Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական գլխավոր շտաբին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժեր այլևս գոյություն չունեն», - ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ դեռ հուլիսյան իրադարձություններից հետո Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը վերցնելով ադրբեջանական ԶՈՒ-ի կառավարումը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում։
«Մենք գիտենք ու պատրաստ ենք, որ սկսելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականանցնել», - ասաց Հովհաննիսյանը։