Գիշերը մարտերը շարունակվել են հվ.-արևմտյան, հվ.-արևելյան և հյուսիսային ուղղություններում. Ավետարանոց-Սղնախ հատվածում հակառակորդը կրել է մեծաթիվ կորուստներ ու հետ շպրտվել
01/11/2020 10:35

Գիշերը մարտերը շարունակվել են հվ.-արևմտյան, հվ.-արևելյան և հյուսիսային ուղղություններում. Ավետարանոց-Սղնախ հատվածում հակառակորդը կրել է մեծաթիվ կորուստներ ու հետ շպրտվել

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: 

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին:

Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը:

ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

Գիշերը մարտերը շարունակվել են հվ.-արևմտյան, հվ.-արևելյան և հյուսիսային ուղղություններում. Ավետարանոց-Սղնախ հատվածում հակառակորդը կրել է մեծաթիվ կորուստներ ու հետ շպրտվել