Գիշերը և լուսաբացին Արցախի Մարտունի քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա. կան բազմաթիվ ավերածություններ
01/11/2020 10:08

Գիշերը և լուսաբացին Արցախի Մարտունի քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա. կան բազմաթիվ ավերածություններ

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և Սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։

Գիշերը և լուսաբացին Արցախի Մարտունի քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա. կան բազմաթիվ ավերածություններ