Սերժ Թանկյան. Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար
01/11/2020 12:22

Սերժ Թանկյան. Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին:

Նա գրել է, որ նույնիսկ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական բնակավայրերը չհրթիռակոծելու համաձայնությունից հետո՝ Ադրբեջանը կրկին չպահպանեց իր արտաքին գործերի նախարարի խոստումն ու մի քանի ժամ անց թիրախավորեց քաղաքացիական օբյեկտները:

«Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար», - գրել է Սերժ Թանկյանը: