.jpg)
02/11/2020 19:42
Ադրբեջանական կողմը հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը. կա մեկ քաղաքացիական զոհ և վիրավորներ
Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա տեղեկացնում է, որ մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: