Որևէ կաշկանդվածություն չունենք, ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության պարագայում կդիմենք. ԱԺ փոխնախագահ
03/11/2020 13:32

Որևէ կաշկանդվածություն չունենք, ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության պարագայում կդիմենք. ԱԺ փոխնախագահ

ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության պարագայում կդիմենք: Հիմա այն գործընկերական հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-ն, լիովին բավարարում են Հայաստանին՝ որպես կողմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրին հակառակորդի հասցրած հարվածներին:

Հարցին, թե որևէ կաշկանդվածություն ունե՞ն ՀԱՊԿ-ին դիմելու հարցում, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ վկայակոչելով Հայաստանի ընթացիկ գործողությունները:

Որևէ կաշկանդվածություն չունենք, ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության պարագայում կդիմենք. ԱԺ փոխնախագահ