Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունիի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը
03/11/2020 17:31

Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունիի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ 
 
Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ 
 
Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են «РСЗО» տեսակի հրթիռ։
 
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունիի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը