Վիեննայում սպանված ահաբեկիչն իսլամիստ էր, ահաբեկչության զոհերը երեքն են. Ավստրիայի ՆԳՆ ղեկավար (Տեսանյութ)
03/11/2020 10:23

Վիեննայում սպանված ահաբեկիչն իսլամիստ էր, ահաբեկչության զոհերը երեքն են. Ավստրիայի ՆԳՆ ղեկավար (Տեսանյութ)

Վիեննայում սպանված ահաբեկիչն իսլամիստ էր. ընդհանուր առմամբ, երեք մարդ է զոհվել նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհեմմերը:

«Երեկ մենք ապրեցինք ահաբեկչություն, որը կազմակերպել էր առնվազն մեկ իսլամիստ, իրավիճակ, որի նմանն Ավստրիայում տասնամյակներ շարունակ տեղի չի ունեցել», - ասել է Նեհեմմերը լրագրողներին:

Ահաբեկչին նախօրեին գնդակահարել է ոստիկանությունը, նրա վրա պայթուցիկներով գոտի է եղել, նա «համակրել է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը», - ասել է Նեհեմմերը:

Նրա խոսքով՝ կա երեք զոհ. երկու տղամարդ և մեկ կին, նաև 15 վիրավոր:

Վիեննայում սպանված ահաբեկիչն իսլամիստ էր, ահաբեկչության զոհերը երեքն են. Ավստրիայի ՆԳՆ ղեկավար (Տեսանյութ)