«Սմերչից» հրթիռ է արձակվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ. ևս 3 հրթիռ՝ Շուշիի ուղղությամբ. տներ են հրդեհվել
03/11/2020 21:37

«Սմերչից» հրթիռ է արձակվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ. ևս 3 հրթիռ՝ Շուշիի ուղղությամբ. տներ են հրդեհվել

Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով, այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ բնակելի 2 տուն է հրդեհվել: Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

«Սմերչից» հրթիռ է արձակվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ. ևս 3 հրթիռ՝ Շուշիի ուղղությամբ. տներ են հրդեհվել