.jpg)
04/11/2020 16:14
ՈւԵՖԱ-ն «Ղարաբաղի» մամուլի քարտուղարին հեռացրել է ֆուտբոլից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ժամանակավորապես հեռացրել է Ադրբեջանի «Ղարաբաղի» մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր ուղարկել ՈՒԵՖԱ՝ սոցիալական ցանցում թիմի մամուլի քարտուղարի այլատյացության համար «Ղարաբաղը» պատժելու պահանջով՝ մինչև եվրոպական գավաթներից բացառումը:
ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ Իբրահիմովը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է հրապարակել` Հայոց ցեղասպանությունը սատարող հայտարարություններով: Հեղինակը ջնջել է իր գրառումը, բայց ինտերնետ օգտագործողներին հաջողվել է այն կարդալ և պահպանել:

Ավելի ուշ, ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի գործի էության վերաբերյալ, մինչ այդ Իբրահիմովը կհեռացվի ֆուտբոլային գործունեությունից: