Օրվա ընթացքում հակառակորդը մի քանի հատվածներում, այդ թվում՝ հյուսիսում, փորձել է հարձակում իրականացնել ու հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
04/11/2020 22:15

Օրվա ընթացքում հակառակորդը մի քանի հատվածներում, այդ թվում՝ հյուսիսում, փորձել է հարձակում իրականացնել ու հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդի տարբեր դիվերսիոն խմբեր, վարձկաններ ահաբեկիչներ, մի քանի հատվածներում, այդ թվում՝ հյուսիսային անտառոտ, փորձել են հարձակում իրականացնել, սակայն հետ են շպրտվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 
 
«Ես մի քանի անգամ նշել եմ, որ մեր անտառներն ու ձորակները հակառակորդի համար դառնալու են դժոխք: Հակառակորդին ոչնչացնելու համար խոսուն վերնագիր ենք ընտրել, որը թուրքերը շատ լավ հասկանում են՝ «գյորբագյոր 2020», և դա շարունակվելու է:
Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով: Մի վաշտային խումբ փորձել է հարձակում իրականացնել, սակայն հետ է շպրտվել: Ադրբեջանցիների կողմից կիրառվել է օդուժ, հրետանի, կրակի խտությունը երբեմն բարձրանում է», - ասաց Հովհաննիսյանը:
Օրվա ընթացքում հակառակորդը մի քանի հատվածներում, այդ թվում՝ հյուսիսում, փորձել է հարձակում իրականացնել ու հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան