Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ. Շուշիում ավերածություններն անհաշիվ են. ԱԻՊԾ
06/11/2020 18:16

Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ. Շուշիում ավերածություններն անհաշիվ են. ԱԻՊԾ

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։
 
Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 
 
Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։
 
Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
 
Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։
Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ. Շուշիում ավերածություններն անհաշիվ են. ԱԻՊԾ