Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով
06/11/2020 12:08

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։

Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ: