Հակառակորդը, նոր ուժեր ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունները իրագործելու պլանները. Արծրուն Հովհաննիսյան
07/11/2020 22:17

Հակառակորդը, նոր ուժեր ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունները իրագործելու պլանները. Արծրուն Հովհաննիսյան

Ռազմաճակատի տարբեր ուղղություններով ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր, թե ցերեկ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Շուշիի հարակից տարածքներում, քաղաքի մոտակայքում թշնամուն հաջողվել է մոտենալ և մարտերը չեն դադարում:

«Երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց հակառակորդը, նոր ուժեր ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունները իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմակայում է՝ հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը ծանր են», - նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ Շուշիին մոտեցող ուղղություններում էլ մարտեր են ընթանում: 

«Որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն, մեր պարտքն է հավատալ հայ զինվորականին: Այս պահին տեղին չեն այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման, նահանջի մասին խոսակցությունները: Մենք դիմադրում ենք հերոսաբար, եթե նահանջում ենք՝ պետք է պահենք մեր մարտունակությունը», - ասաց Հովհաննիսյանը:

Հակառակորդը, նոր ուժեր ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունները իրագործելու պլանները. Արծրուն Հովհաննիսյան