Ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները. ԱՀ նախագահը ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորականներին
07/11/2020 14:34

Ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները. ԱՀ նախագահը ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորականներին

Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են, ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:

Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է», - գրել է նա:

Ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները. ԱՀ նախագահը ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորականներին