ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի աշխատանքից
08/11/2020 15:50

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի աշխատանքից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից։
 
ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանն Aysor.am-ին ասաց, որ նախագահը վարչապետից ստացել է առաջարկ՝ Համբարձումյանին պաշտոնավարումից ազատելու վերաբերյալ։
 
«Հրամանագիրը դեռ չի ստորագրվել», - ասաց Պետրոսյանը։
 
Միքայել Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին։