.jpg)
08/11/2020 22:08
Շուշիում մարտերը եղել են բավականին սաստիկ. այս պահին էլ որոշ մարտեր ընթանում են՝ թուլացած ինտենսիվությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված, երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, դրանք եղել են ինտենսիվ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախ հյուսիսում հակառակորդի փոքր խմբերը հրետանու աջակցությամբ փորձփել են հարձակվել, սակայ կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան մեր զորքերին հաջողվել է թշնամուն հետ շպրտել ելման գծեր: Շուշիում՝ պարիսպների տակ, ճանապարհներին, մարտերը եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ որոշ մարտեր ընթանում են՝ թուլացած ինտենսիվությամբ», - ասաց ՊՆ ներկայացուցիչը: