Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը, վստահ եմ, փառքով ենք ավարտելու. Արծրուն Հովհաննիսյան
08/11/2020 22:17

Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը, վստահ եմ, փառքով ենք ավարտելու. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր սաստիկ մարտեր են եղել նաև Բերձորի ուղղությամբ: Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար այդպիսով օգնության հասնելու Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, սակայն հետ են շպրտվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
 
«Այս պահին էլ մարտերն ընթանում են: Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամուն որևէ ուղղությամբ թույլ չտալ զարգացնել հաջողությունը», - նշեց Հովհաննիսյանը:
 
Կրկին անդրադառնալով Շուշիի մարտերին՝ ՊՆ ներկայացուցիչը հիշեցրեց, որ արդեն 3-4-րդ օրն է՝ Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է:
 
Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ հայկական կողմը կռվում է անձնուրաց, անգամ բարձրաստիճան հրամանատարությունը, զենքը ձեռքին, հակառակորդի տանկեր է խոցում, կռվում զինվորների հետ կողք կողքի:
 
«Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը, վստահ եմ, փառքով ենք ավարտելու և հաղթելու ենք», - նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը, վստահ եմ, փառքով ենք ավարտելու. Արծրուն Հովհաննիսյան